Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Tesla» և «Lexus GX470» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus GX470»- ը բախվել է կայանված «Toyota Camry» -ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lexus GX470»-ի անչափահաս ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Lexus GX470»-ի վարորդը՝ Ա․Ղ․-ն, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարն է։