Իհարկե չկա դատարանի որոշում և չի կարող լինել, որովհետև չկա ընտրակաշառքի գեթ մեկ դեպք։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Այդ 200 դեպքերն էլ ձայնագրությունների մեզ չեն վերաբերվում։ Դրանք իրենց սարքած ձայնագրություններն են, վստահ եմ մոնտաժված։ Դա իրենց պետք էր, որ, առաջին հերթին, կալանավորեն մեր գործընկերներին և թաքցնեն իրենց՝ իրոք տված ընտրակաշառքը, ընտաթոշակները, ընտրաապահովագրությունները և այլն։ Դա միայն իշխանության գալուց հետո մենք ժողովրդին ցույց կտաք, թե որքան ընտրակաշառք է բաժանվել․ դա միլիարդների հասնող թիվ է։
Այս պահին ավելի շատ զբաղված ենք ապահովել մեր գործընկերների ազատությունը, քանի որ բոլորը ապօրինի են կալանավորված։ Մենք կհասնենք նրանց անմեղության հաստատմանը»,-նշել է Կարապետյանը։
Խոսելով ընդդիմության մյուս ուժերի հետ համագործակցության մասին Սամվել Կարապետյանը նշել է․ «Ես արեցի հայտարարություն, ես լսեցի պատասխաններ, ես ուզում էի ուրիշ ֆորմատով դա անեինք, բայց մի քանի ուժերի ղեկավարներ խնդրեցին, որ փակ քննարկումներ լինեն, ես համաձայնվեցի, այդ փակ քննարկումները շարունակվում են և կշարունակվեն, նոր մոտեցումներ ենք հիմա ձևավորում, և ես վստահ եմ, որ ունենալու ենք արդյունք»։