2020 թվականի արցախյան պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցից ընդամենը օրեր առաջ Երևանի Հաղթանակի զբոսայգում հեռացվել է Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված որմնանկարը։
Ալբերտի հայրը անդրադարձել է միջադեպին՝ շեշտելով. «Ալբերտ Հովհաննիսյանի անունը պատկանում է իր պատմությանը, իր հայրենիքին և իր ժողովրդին։ Նրա սխրանքը ոչ մի խմբագրության որոշմամբ, ոչ մի ջնջումով և ոչ մի վերաշարադրմամբ չի դառնալու ուրիշի պատմության մասը»։
«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին։
Բայց մի բան հիշե՛ք․ դուք և ձեր ժառանգները պատասխան եք տալու ոչ թե որևէ մեկի բռնության, այլ հենց պատմության, հիշողության և ճշմարտության առաջ։
Եվ հիմա ձեզ ևս մեկ փաստ ներկայացնեմ։
Արցախի հերոս, թշնամու ահ ու սարսափ Ալբերտ Հովհաննիսյանի նկարները կան նաև արտերկրում։
Եթե փորձում եք ջնջել նրա պատկերները այստեղ, իմացե՛ք՝ դրանք միայն այստեղ չեն։ Իսկ եթե կարողանաք, փորձեք նաև թշնամու լրատվամիջոցներից ջնջել այն հրապարակումները, որտեղ տարիներ շարունակ նրան ներկայացրել են որպես իրենց հերոս զինվոր, իրենց համար խորհրդանիշ։
Որը պատկերված էր իրենց թերթի առաջին էջում, կասեմ ապրեք:
Բայց չէ, դուք փորձում եք մեզանում ջնջել, բայց չի ստացվի:
Բայց որքան էլ փորձեք ջնջել լուսանկարները, գրառումները կամ հրապարակումները, մեկ բան չեք կարող ջնջել՝ մարդկանց հիշողությունը։
Ալբերտ Հովհաննիսյանի անունը պատկանում է իր պատմությանը, իր հայրենիքին և իր ժողովրդին։ Նրա սխրանքը ոչ մի խմբագրության որոշմամբ, ոչ մի ջնջումով և ոչ մի վերաշարադրմամբ չի դառնալու ուրիշի պատմության մասը։
Փաստերը կարելի է թաքցնել, լուսանկարները՝ հեռացնել, բայց պատմությունը չի մոռանում։
Հիշե՛ք սա։
Հ.Գ. 0 արձագանք ճիվաղներից, գիշերով, թիկունքից, թշնամու նման նենգաբար են գործում...»,- նշել է հերոսի հայրը։