Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Տիմուր Տուրլովը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Այսօր նրան հյուրընկալել են Հայաստանի շախմատի ակադեմիայում։
Այցի ընթացքում Տիմուր Տուրլովը ծանոթացել է Ակադեմիայի գործունեությանը, կրթական ծրագրերին և շախմատի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման հիմնական թեման շախմատի դերն էր կրթության մեջ։
Խոսվել է Հայաստանում ձևավորված փորձի, դպրոցական կրթության մեջ շախմատի դերի, ուսուցիչների և մարզիչների վերապատրաստման մասին։