Եվրասիական տնտեսական հանձնաժողովի(ԵՏՀ) աշխատանքի միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Այգուլ Ռիսկուլովան մասնակցել է ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստին։
Հանդիպման շրջանակում ԵՏՀ ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ քաղաքացիության և օտարերկրյա քաղաքացիների գրանցման հարցերով ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կիկոտեի հետ քննարկել է միգրացիոն իրավիճակը, ինչպես նաև միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները։
Բացի այդ, Ռիսկուլովան հանդիպումներ է ունեցել Ղազախստանի ՆԳՆ Միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահ Ասլան Ատալիկովի և Ուզբեկստանի ՆԳՆ Միգրացիայի և անհատականացման դեպարտամենտի ղեկավար Ուլուգբեկ Տաշխոջաևի հետ։
Կողմերը քննարկել են միգրացիոն ոլորտում առկա իրավիճակն ու համագործակցության հետագա ուղղությունները՝ ընդգծելով համապատասխան կառույցների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման կարևորությունը։