00:00:00

Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել ջրատարում․ կա 4 վիրավոր

22:22, 06 մարտ 2026 Պատահարներ

 

 

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ՝ Ռոման Միսակյանը և Հայկ Հարությունյանը ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 

Մյուս երկու վիրավորներից մեկին օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին  բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրանցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, իսկ մյուսին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի և օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի գլխավորությամբ, այնուհետև վերադարձել են դեպքի վայր և սահմանազատել տարածքը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր