00:00:00

Արարատ Միրզոյանը վերահաստատում է՝ բացառվում է առանց մարդկանց համաձայնության հարկային բեռի ավելացումը

10:55, 20 նոյեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի: Արարատ Միրզոյանն այս մասին գիրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելիներս, հարգելիներս, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի: Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու  ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ բոլորովին պարտադիր չէ, որ հայտարարագրված գումարը հարկվի»,- գրել է Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր