00:00:00

ԱՅԲ-ը՝ «կրթական օլիգարխիայի» զոհ

09:00, 20 նոյեմբեր 2018

Անպատասխան ահազանգեր, կարգապահական խնդիրներ, հետադարձ կապի և վերահսկողության բացակայություն։ Ուսումնական ծրագրի թերություններ, արտադասարանական բազմազան աշխատանքների ներդնում։ Սա հայաստանյան կրթական հաստատություններից կարեւորագույնի՝ ԱՅԲ դպրոցի ծնողական հանրության դժգոհության ընդամենը մեկ հատվածն էր։ Ինչու՞ հաջողված, հիասքանչ, համաշխարհային մակարդակով մրցունակ ծրագիրը ինչ-որ պահի սխալ ճանապարհով գնաց, ովքեր ե՞ն շեղել սոցիալ- կրթական, եւ որ ամենակարևորն է բարեգործական ուսումնական հաստատության զարգացման ուղին։ Արտաքնապես հարմարավետ ու գեղեցիկ դպրոցական շենքի ներսում իրականությունն այլ է, Irakanum.am-ը գնացել է ծնողների ահազանգերի հետքերով։ Դպրոցը ստեղծվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից։ Դպրոցի բացումն ու հետագա բաղադրիչների կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել են անհատ բարերարներ աշխարհի տարբեր ծայրերից: Բարեգործությունը ոմանց համար հետագայում պետք է դառնար հեշտ ճանապարհով փող վաստակելու, օրվա իշխանությունների հետ հարաբերություններ հաստատելու միջոց։ Այս թեզից լավագույնս օգտվեց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ով հոգաբարձուների խորհրդի անդամ էր։ Հոգեւորականը հետագայում պետք է դառնար պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականը։ Ներդրվեց Արարատյան բակալավրիատ համակարգը, նպատակն էր վերապատրաստել ուսուցիչների։ Իրականում կրթական այս ծրագրի իրականացման հիմքում ատկատներն էին, ինչի մասին արդեն թավշյա հեղափոխությունից հետո խոսեց ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանը։ «Կրթական օլիգարխիան» հայտնվեց խուճապի մեջ։ Օրեր շարունակ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում փոխադարձ մեղադրանքներ ու հեռակա բանավեճեր էին։ Աղմուկն այսօր էլ չի դադարել։ Այս ամենին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն հոգաբարձուների խորհրդում եւ դրանից զատ գործող ակումբում, որի անդամներն էլ ֆինանսավորում են կրթական ծրագրերը խռովություններ են հասունացել, որոնք պարբերաբար սրվում են դարձյալ հոգեւորականի ձեռամպ։ ԱՅԲ հիմնադրամը գրասենյակային տարածք է վարձակալել, որը պատկանում է Տեր Մեսրոպ քահանա Արամյանին։ Կրթական հաստատության հետագա ճակատագիրն իրապես մշուշոտ է։ Անհատ բարերարները, ովքեր դպրոցի ստեղծման հիմքում տեսնում էին զարգացած ու գիտակ աշակերտներ պատրաստողների, այսօր խիստ մտահոգ են։ ԱՅԲ-ը վերածվել է բիզնես պրոյեկտի, սպասարկելով նեղ շրջանակների շահերը։ Վերադառնալով ծնողների նամակին, որն ուղղված է եղել դպրոցի տնօրինությանն ու մնացել անպատասխան, դրանում հստակ նշված է, որ բարձրացված խնդիրները բողոքի նոտա չէ, այլ ընդամենը պահանջ ընդունելու որ առկա են խնդիրներ և համախմբվելու այդ խնդիրները լուծելու շուրջ։ Անհրաժեշտ է սթափվել և ձեռնարկել անհապաղ միջոցներ ներկայացված հարցերը կարգավորելու ուղղությամբ։ «Այբ»-ը ավելի լավ միջավայր կարող է դառնալ, վստահ են ծնողներն ու հոգաբարձուների խորդի այն անդամներն, ովքեր իրապես գիտակցում են սերունդ դաստիարակելու կարևորությունն ու բարեգործությունը չեն դիտարկում հարստանալու հարմար եւ անաղմուկ եղանակ։ Հեղափոխությունը չպետք է շրջանցի նաեւ կրթական օլիգարխիան։ Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ եւ բացահայտումներ կներկայացնենք հաջորդիվ։ Հաշվի առնելով ստեղծված խնդրի կարևորությունը ու նաեւ այն հանգամանքը, որ դպրոցը ֆինանսավորվում է արտերկրից, հրապարակում ենք նաեւ հոդվածի ռուսերեն տարբերակը։ Irakanum.am Вызовы, которые остались безответными, дисциплинарные проблемы, отсутствие обратной связи и контроля. Недостатки учебной программы, отсутствие разнообразной активности вне уроков. Это всего лишь часть вопросов, которые есть у родителей , чьи дети учатся в одном из самых престижных и значимых учебных заведений Армении - школе АЙБ. Почему успешная, правильная, конкурентная во всех смыслах программа в определенный момент пошла в неправильном направлении? Кто исказил социально-образовательную и, что важнее, благотворительную миссии образовательного учреждения? Со стороны, эта школа кажется прекрасным и уютным местом, школа- мечта, но внутри, на самом деле, все по-другому. Irakanum.am расследует проблемы, которыми поделились родители учеников школы АЙБ. Школа была создана в 2011 году образовательным фондом АЙБ под руководством Совета попечителей. Открытие школы финансировалось благотворителями по всему миру. Вот только потом для некоторых благотворительность станет способом заработать лёгкие деньги и установить отношения со старыми властями Армении. Почему, когда поднимаются все вышеназванные проблемы, постоянно звучит имя священника Месропа Арамяна, который был членом попечительского совета? Священник позже станет советником отставного президента Сержа Саргсяна. Для обучения учителей была создана система ‘’бакалавра Арарата’’. А на самом деле целью этой системы были откаты, о чем и говорил министр образования и науки, Араик Арутюнян, после бархатной революции. «Образовательная олигархия» оказалась в панике. В течение многих дней в социальных сетях и средствах массовой информации был шквал взаимных обвинений и бурных дебатов. Отголоски того скандала слышны и сегодня. В этой истории стороны взяли всего лишь тайм аут. Мы обсудим эту интересную во всех смыслах тему в одной из следующих наших публикаций. Согласно нашим источниками, в попечительском совете и в клубе, члены которого финансируют эти образовательные программы, есть глубокие конфликты и разногласия. Образовательный фонд , к тому же, арендует офис , который принадлежит отцу Месропу Арамяну. Так получилось? Будущее учебного заведения сегодня вызывает тревогу. АЙБ стал бизнес-проектом, обслуживающий интересы узких кругов? Возвращаясь к письму родителей, адресованному директору школы, надо подчеркнуть: в письме четко говорится, что поднятые вопросы не являются запиской о жалобе, а просто требованием осознать проблемы школы, собраться вместе и найти решение. Необходимо проявлять осторожность и предпринимать незамедлительные шаги для решения этих проблем. АЙБ не может быть средством для того, чтобы отдельные личности просто зарабатывали деньги. Немало тех, кто действительно осознает важность воспитания поколения и не считают благотворительность комфортным и спокойным способом разбогатеть. Несомненно, сегодня нужно обсуждать все проблемы, спасать репутацию очень важного для Армении проекта ради учеников, которые имеют право получить хорошее образование на родине. Подробности по теме будут представлены позже. Мы считаем, что образовательная система Армении должна быть открытой и траспарентной.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր