00:00:00

Հայաստանում սկսվել է ՀՌՇ-ի ռազմական կինոլոգների պատրաստումը եւ պահապան շների վարժեցումը

03:36, 20 նոյեմբեր 2018

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռուսական ռազմաբազայում սկսվել է կինոլոգների պատրաստումը եւ պահապան շների վարժեցումը։ ՀՌՇ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ամեն օր հրահանգամեթոդական պարապմունքներ են անցկացվում պահապան շների վարժեցման ուսումնամարզական 20 արգելապատնեշներով համալիրում, որը գտնվում է Գյումրիի ռազմական կայազորի շնաբուծարանում։ Պարապմունքների ընթացքում կինոլոգները շներին սովորեցնում են պահապանների ծառայության համար անհրաժեշտ հրամաններ կատարել, այդ թվում՝ սահմանախախտների կալանավորմանը եւ ուղեկցմանը վերաբերող։ Ընդհանուր առմամբ 10-օրյա պարապմունքներին մասնակցում են ավելի քան 50 զինծառայողներ եւ վարժեցվում են տարբեր ցեղատեսակների 30 շներ, որոնց թվում՝ ռոտվեյլերներ, կովկասյան եւ գերմանական հովվաշներ։ Հրահանգիչ զինվորականների ուսուցումը եւ շների վարժեցումը կավարտվի 3 կմ տարածքի վրա արգելապատնեշների հաղթահարմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր