00:00:00

1 մլն 242 հազար եվրո. ավարտվել է «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը

02:45, 20 նոյեմբեր 2018

Եռօրյա աշխատանքից հետո Ֆրանսիայում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը: Հանգանակվել է 1 մլն 242 հազար եվրո գումար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական թողարկումը: Անցած տարվա համեմատ այս տարի մարաթոնից ստացված հասույթը ավելացել է 2 տոկոսով: Հանգանակված 1 մլն 242 հազար եվրոն կծախսվի Արցախում արևային կայանների կառուցման, Տավուշում գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև սիրիահայերի աջակցության ծրագրերի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր