00:00:00

Մարությանը թաղապետ է նշանակել, վարչության պետ՝ աշխատանքից ազատել

02:44, 20 նոյեմբեր 2018

Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ազատվում է քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցներից, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների հետ։ Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի մի շարք վարչության պետերի։ Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքից ազատել է նաեւ քաղաքապետարանի Վերահսկողության բաժնի պետ Արմեն Սիմոնյանին։ Վերջինս այդ պաշտոնին աշխատում էր 2009 թվականից։ Միաժամանակ մեզ հայտնի է դարձել, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ Կարեն Հակոբյանը նշանակվել է Երևանի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Վերջինս ՔՊ անդամ է։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այս շաբաթվա վերջ կշանակվի նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։ Ինչ վերաբերում է Ավան վարչական շրջանին, ապա մեր աղբյուրների փոխանցմամբ նշանակումը կլինի ընտրություններից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր