00:00:00

Սկզբից հարգելի, հետո հարկվելիք ՀՀ քաղաքացիներ

01:34, 20 նոյեմբեր 2018

Տեղեկությունը, թե կառավարությունը պատրաստվում է հարկել «խոպանի» փողերը, փոթորկեց հասարակությանը: Իհարկե հասարակության արձագանքը բոլորովին այլ կլիներ, եթե արտագնա աշխատողների գրպանը մտնելու ցանկություն հայտներ նախկին իշխանությունը։ Այն, որ ՀՀԿ-ն տասը տարի շարունակ հնարավոր ու անհարին միջոցներով, հարկատեսակներով մտնում էր շարքային քաղաքացու գրպանը ապացուցելու կարիք չկա։ ՀՀԿ-ի նկատմամբ ժողովրդի համատարած ցասումն ու ատելությունն էր հիմնական պատճառը, որ նրանք մեկ մարդու նման կենտրոնացան ընդդեմ ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի, մերժելով այդ իշխանությանը։ Մայիսից երկրում իբրեւ թե իրավիճակ է փոխվել։ Ինչո՞ւ իբրեւ։ Պատճառն ավելի քան պարզ է։ Նոր իշխանությունն այս ամիսների ընթացքում զբաղված էր իմիտացիոն պայքարով։ Գողերին բռնելու մեկ օրով բանտ գցելու, հետո կլորիկ գումարի դիմաց բաց թողնելու շոուների պակաս անցնող ամիսների ընթացքում չեղավ։ Շարքային քաղաքացու կյանքում փոփոխություններ այդպես էլ չեղան։ Տաքսիստը շարունակում է ամբողջ օրն աշխատել նույն կերպ, ինչպես դա անում էր Սերժ Սարգսյանի օրոք։ Մանկավարժներն ու բժիշկները ստանում են նույն այն աշխատավարձը, ինչ նախկին իշխանությունների ժամանակ։ Թոշակառուների կյանքում էլ բան չի փոխվել, չհաշված Մանե Թանդիլյանի եւ Լիլիթ Մակունցի՝ թոշակառուներին համերգների եւ թատրոնների անվճար տոմսեր տրամադրելու ծիծաղելի նախաձեռնությանը։ Մայիսին ՀՀ քաղաքացիները, բոլորն անխթիր հպարտ քաղաքացիներ են։ Վեց ամիս անց պարզվեց խոսքը 350 հազար «ճռռացողների» և 800 հազար «թամբալների» մասին է: Հիմա էլ օրվա իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը: Սա դեռ գաղափար է, որը ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել, բայց այն արդեն հասցրել է քաղաքացիների շրջանում անհանգստություն առաջացնել: Իշխանությունները հայտարարել են, որ գաղափարը օրենքի նախագիծ կդառնա, եթե լինի հանրային լայն աջակցություն։ Ամեն ինչ մեղմ ասած բարդել հասարակության ու հատկապես այն զանգվածի վրա, որը չունի խորը գիտելիքներ իրավական օրենքների մասին անազնիվ է։ Հիմա եթե մասնավոր տրանսֆերտները հարկելու օրենք մտնի, ապա մարդիկ ամեն ինչ անելու են, որ խուսափեն հարկից կամ էլ արդեն ոչ թե ընտանիքներին են փող ուղարկելու, այլ ընտանիքներին կարող են հետները տանել Ռուսաստան: Յուրաքանչյուր սխալ քայլ Փաշինյանի եւ նրա կառավարության կողմից ճակատագրական կարող է լինել։ Իշխանությունից այս կամ այն անձին հեռացնելու ճանապարհը հասարակությունն արդեն լավ գիտի։ Սա թերեւս հեղափոխության լավագույն ձեռքբերումն էր։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր