00:00:00

Աննա Հակոբյանը հանդիպել է Գարո Արմենի հետ

00:10, 20 նոյեմբեր 2018

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը ներկայացրել է «City of Smile» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: «Մեր նպատակն է ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի աշխարհում լավագույն կենտրոններից մեկը, որի շնորհիվ մեր համերկրացիները ստիպված չեն լինի արտերկրում բուժում անցնել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ այս հարցում հիմնադրամի և կառավարության ցանկությունն ու նպատակը նույնն են: Գարո Արմենն էլ հավելել է, որ Մալայզիայում քաղցկեղի դեմ պայքարին նվիրված համաժողովում Աննա Հակոբյանի ելույթն իրեն հուզվելու և հպարտանալու առիթ է տվել: «Ձեր ելույթը շատերի սրտին է դիպել, և կարծում եմ, որ այս հարցում մեր համագործակցությունը պետք է հաջողվի՝ նպատակ հետապնդելով ունենալ ոչ միայն սոսկ քաղցկեղի դեմ պայքարի կենտրոն, այլ նոր սերնդի կենտրոն՝ գերժամանակակից միջոցներով հագեցած ու բուժման նոր մեթոդներ կիրառող»,- ասել է Գարո Արմենը: Նա ներկայացրել է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային ամենաարդյունավետ միջոցները, նորագույն լուծումներն ու ժամանակակից մեթոդները՝ նշելով, որ երրորդ սերնդի դեղերի օգնությամբ հիվանդության դեմ պայքարն առավել արդյունավետ է: Կողմերը պայմանավորվել են, որ որպես համագործակցության սկիզբ՝ հայազգի բարերարը կօժանդակի «City of Smile» հիմնադրամի մի շարք շահառուների բուժմանն արտերկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր