00:00:00

Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, ինքնաբացարկ է հայտնել եւ դուրս եկել ԲՀԿ ցուցակից

22:24, 19 նոյեմբեր 2018

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա  նիստում, որոշում է կայացրել գրանցել բոլոր 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները: Որոշ քաղաքական ուժերի թեկնածուներից կային ինքնաբացարկի դիմումներ: Ամենից շատ՝ թվով 6 ինքնաբացարկի դիմումներ ստացվել էին ԲՀԿ ցուցակից: Մասնավորապես ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ցուցակի 31-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Աբրահամի Մանուկյանը: Նա գործող Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ նախորդ ԱԺ-ում պատգամավոր էր նրա հայրը՝ Աբրահամ Մանուկյանը: ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Սենիկ Էվինյանը (ցուցակում 115-րդ տեղն է), Արարատ Գեւորգյանը (108), Արսեն Սիմոնյան (106), Կարինե Սարիբեկյանը (165), Սենրիկ Մարգարյանը (149), Արսեն Հարությունյանը (120): «Իմ քայլը» դաշինքից ինքնաբարկ է հայտնել միայն մեկ մարդ Մհեր Արթուրի Գեւորգյանը (ցուցակում 168-րդն է): «Լուսավոր Հայաստան»-ից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Էլինա Հովակիմյանը (108), «Մենք» դաշինքից՝ Նարեկ Գասպարյանը (113): Մնացած ուժերից ինքնաբացարկի դիմումներ չեն ստացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր