00:00:00

Ադրբեջանում Ալիևի հրաժարականն են պահանջում

22:02, 10 մարտ 2018

Ադրբեջանում ընդդիմությունը պահանջել է Ադրբեջանի իշխանությունների հրաժարականը։ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ցույցի ժամանակ ասել է, որ ցանկացած ճանապարհով ակցիան փորձել են տապալել,   ձերբակալվել է 8 մարդ։ Ինչպես նաեւ, Քերիմլիի խոսքով, ճնշման եւ ձերբակալությունների են ենթարկվել «Մուսավաթ»–ի անդամները։

Ցուցարարները հավաքվել են Իլհամ Ալիեւի կողմից իշխանության ուզուրպացման դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, որը կեղծմամբ եւ օրենքների ու սահմանադրության համապատասխանեցման միջոցով ցանկանում է իր կառավարումը երկարացնել եւս 7 տարով։ Կուսակցության ղեկավարը Իլհամ Ալիեւին մեղադրել է 15 տարվա կառավարման ընթացքում ոչ մի խնդիր չլուծելու մեջ։

Բողոքի ցույցին մասնակցել են մի քանի հազար մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր