00:00:00

Հոկտեմբերի 27-ի սպանդի շահառուն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին. Մակեյան

21:43, 10 մարտ 2018

Հանուն Հայաստանի փրկության ճակատի անդամ Պետրոս Մակեյանի խոսքով՝ այս վարչախումբը միշտ զավթել է իշխանությունը՝ ժողովրդին կոտորելով և այդպես պարտադրել է ընդունել ընտրության արդյունքները: <Դա սկսվել է 98 թ-ից, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը օգտվեցին ժողովրդի դժգոհությունից ժամանակի իշխանությունից, օգտագործեցին նաև Վազգեն Սարգսյանի ֆենոմենը, հեղաշրջում իրականացրին>,-այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց նա: Մակեյանն ընդգծեց, որ Քոչարյանինա ասվել է, որ ինքն իրավունք չուներ ընտրվելու նախագահ ու փաստացի օրենքվ էլ չուներ այդ իրավունքը, սակայն արվեց: <Հոկտեմբերի 27-ի սպանդի շահառուն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին, Սերժ Սարգսյանը, որպես Ազգային անվտանգության ղեկավար, պատասխանատու է այդ սպանդի չբացահայտման համար>,-ասաց նա: Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ հիմա էլ Սերժ Սարգսյանն է ցանկանում դառնալ վարչապետ, ինչը պետք է կանխել, իսկ դա կարելի է միայն լեփ-լեցուն հրապարակով անել: Մակեյանի խոսքով՝ պետք է ազատ արձակել քաղբանտարկյալներին, թալանված միջոցները պետք է բանակի արմացման համար ներդնել, պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն: Վերջինս պետք է անցկացնի խորհրդարանական ընտրություններ: <Լի հրապարակով բոլոր խնդիրները կլուծենք: 7 օր կանգնում ենք ազգովի ու ազգադավ խնդիրները լուծում ենք>:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր