00:00:00

Ունենք երկու նախագահ, երկուսն էլ՝ ոչ լեգիտիմ, երկուսն էլ՝ բիձա. հանրահավաքը մեկնարկեց

21:26, 10 մարտ 2018

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Հանուն հայաստանի փրկության ճակատի հանրահավաքը: Կարապետ Ռուբինյանը ողջունեց ներկաներին, ապա ընթերցեց իրենց հայտարարության տեքստը, որում ընդհանուր առմամբ խոսում են երկրում տիրող վատ վիճակից, արտագաղթից, ինչը վերջնական հայրենազրկման կհանգեցնի: Նա նշեց, որ իրավահաջորդ վարչապետները իշխանափոխության բոլոր փորձերը ճնշել են զենքի օգնությամբ: Ըստ այդ հայտարարության՝ վիճակն օրհասական է, և հիմա վտանգված է հայ ազգի հարատևումն ընդհանրապես: Կարապետ Ռուբինյանն ընդգծեց, որ բանտերը լի են քաղական բանտարկյալներով: <<Նաև ականատես եք, թե ինչ շինծու դատական գործեր են ընթանում և ինչպես են դատավորները հաշվեհարդար տեսնում՝ հանուն այս երկրի իշխանությունների>>,-նշեց նա: Նա անդրադարձավ նաև նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին՝ նշելով. <<Մեր գլխին նշանակել են նոր նախագահ՝ ի դեմս լոնդենաբնակ Արմեն Սարգսյանի: Ի դեպ, մենք այս պահին ունենք երկրի երկու նախագահ, երկուսն էլ՝ ոչ լեգիտիմ, երկուսն էլ՝ բիձա, վրացական բառով ասված: Սերժ Սարգսյանն էլ  ուզում է Հայաստանը դարձնել Թուրքմենիա, ինքն էլ ուզում է  դառնալ թուրքմեն փաշա, մենք դա չպիտի թույլ տանք>>:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր