00:00:00

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել. ոստիկանություն

20:27, 17 նոյեմբեր 2018 Իրավական

Նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի մեջ արջ է խճճվել: Զննությամբ պարզվել էր, որ Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում, կենդանին ընկել է անհայտ անձի՝ մետաղական ցանցից պատրաստած թակարդը: Աշխատակիցների ջանքերով կենդանին ցանցից դուրս էր բերվել, անվնաս տեղափոխվել բնության անվտանգ հատված ու բաց էր թողնվել: Որսագողության փաստով նախապատրաստվել էին նյութեր: Քննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 28-ին, թակարդը ձորակում է դրել Կարբի գյուղի բնակիչ, 56-ամյա Հովիկ Ա.-ն: Նա հրավիրվել է ոստիկանություն եւ հայտնել, որ թակարդը դրել էր գայլ որսալու նպատակով: Ոստիկանները նրանից բացատրություն են վերցրել: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր