00:00:00

Բացահայտվել է Աստղաձոր գյուղում դանակահարությունը. խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված

18:10, 17 նոյեմբեր 2018 Իրավական

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում դանակահարություն էր եղել: Տուժողը 35-ամյա մի տղամարդ էր: Կատարվածի հանգամանքները պարզելու եւ դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Գեղարքունիքի մարզայինվարչության, Մարտունու բաժնի եւ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 3-ին, Աստղաձորի 9-րդ փողոցում, իր մոտ եղած ծալովի դնակաով տուժողին վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Աղաբեկ Հ.-ն: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, եւ Աղաբեկ Հ.-ն ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում խուզարկվել է նրա բնակարանն ու օժանդակ շինությունները, որտեղից հայտնաբերվել են տարբեր տարաներում պահվող կանեփանման չորացված զանգվածներ; Նշանակվել են դատաքիմիական եւ դատաբուսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր