00:00:00

Երեւանյան կազմակերպությունը հիպնոսի եւ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից 2000–ական դոլար է կորզել

00:31, 17 նոյեմբեր 2018 Իրավական

Այնուհետեւ փորձում է այլ անձանց եւս ներգրավել՝ նրանց էլ առաջարկելով գնել հյուրանոցի ամրագրման փաթեթ... Ոստիկանները բացահատել են ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու դեպք: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երեւանում գտնվող մի կազմակերպություն հիպնոսի եւ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից գումարներ է կորզում՝ յուրաքանչյուրից 2000 դոլարին համարժեք դրամ՝ նրանց վաճառելով տուրիստական փաթեթներ։ Կազմակերպությունում իրականացվել են համապատասխան ստուգումներ՝ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով։ Նախնական տվյալներով՝ հաճախորդը պարտադիր գնում է հյուրանոցի ամրագրման փաթեթ՝ դառնալով ցանցի անդամ։ Այնուհետեւ փորձում է այլ անձանց եւս ներգրավել՝ նրանց էլ առաջարկելով գնել հյուրանոցի ամրագրման փաթեթ։ Այս մեխանիզմով կազմակերպությունը ստանում է միավորներ, որոնք հետագայում վերածվում են գումարի։ Ընդ որում հիշյալ գործարքները շինծու են, քանի որ բոլոր ներգրավվող անձանց նպատակը գումար վաստակելն է: Այս իսկ պատճառով նրանք ձեռք են բերում վերոհիշյալ փաստաթղթերը, որպեսզի դառնան ֆինանսական բուրգի մի մասը: Հարկ է նշել, որ ֆինանսական բուրգը գույքի կամ գումարի ներգրավմանն ուղղված գործունեություն է որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության: Քանի որ նախապատրաստված նյութերով առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ուստի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակում ցուցմունք է վերցվել կազմակերպության տնօրենից, ինչպես եւ այլ անձանցից։ Դատարանի որոշումներով կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են կազմակերպության գործունեությանը վերաբերող փաստաթղթեր։ Միջոցառումները շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր