00:00:00

Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանը կներկայացնի առաջին փոխվարչապետը

22:18, 16 նոյեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին փոխվարչապետի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու և Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական միջկառավարական խորհրդում` իրականացնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածով սահմանված Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդում քննարկման ենթակա հարցերի շուրջ որոշումների կայացմանն ուղղված գործառույթներ»: Հայաստանում Սահմանադրական փոփոխություններից հետո իրավական ամրագրում չէր կատարվել, որով ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մեր երկիրը ներկայացնելու է առաջին փոխվարչապետը: Դա էր պատճառը, որ միջկառավարական խորհրդի վերջին նիստին Հայաստանը ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը մասնակցելու է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որին մասնակցում են ԵԱՏՄ երկրների նախագահները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր