00:00:00

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գրասենյակները կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի օրերին

21:46, 16 նոյեմբեր 2018

Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։ Այս մասին հայտնում են Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից: Շաբաթ-կիրակի օրերի համար աշխատողները կվարձատրվեն իրենց դրույքաչափի կրկնապատիկով։ Իսկ կադաստրի մարզային գրասենյակները երկուշաբթի օրվանից կաշխատեն առանց ընդմիջման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր