00:00:00

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

20:46, 16 նոյեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին փոխվարչապետի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական միջկառավարական խորհրդում` իրականացնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածով սահմանված Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդում քննարկման ենթակա հարցերի շուրջ որոշումների կայացմանն ուղղված գործառույթներ»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր