00:00:00

Վարդենյանց եւ Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է

20:36, 16 նոյեմբեր 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրեւ է տեղում: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն հայտնում են , որ խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են Վարդենյանց եւ Ճամբարակի լեռնանցքները, տեսանելիությունը 30-50 մետր է: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական եւ օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաեւ ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր