00:00:00

Էջմիածնի քաղաքապետի հոր դեմ քրգործ չի հարուցվի․ հանցակազմ չկա

20:00, 16 նոյեմբեր 2018 Իրավական

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հոր դեմ քրեական գործ չի հարուցվի։ Ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառով։ Այս մասին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչ ընթացք է ստացել Վաղարշապատի դատախազություն ուղարկված գործի նյութերը։ Հիշեցնենք, որ Irakanum.am-ը հրապարակել էր, որ Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել էր քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանին։ Պատճառն եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցում Մանուկյանի գրառումը։ Քաղաքապետի հայրը նախ ֆեյսբուք սոցիալական ցանցով, ապա նաեւ հեռախոսազանգով սպառնացել էր կոտրել Գեւորգ Մանուկյանի ոտքերը։ Դիանա Գասպարյանն  էլ հայտարարել էր, թե հոր նյարդերն են տեղի տվել։ Նշենք, որ Դիանա Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր