00:00:00

Ինչու չի առաջադրվել Արգամ Աբրահամյանը

19:52, 16 նոյեմբեր 2018

«Վստահեցնում եմ ձեզ, որ մեր քաղաքական թիմը քննարկել է, ցուցակն այս տեսքը ստացել է մեր քաղաքական թիմի քննարկումների արդյունքում: Նման բովանդակության քննարկում, որ այս շեմը կանցնի, թե չի անցնի, նման քննարկում չի եղել, դա ապատեղեկատվություն է: Իսկ իմ անձնական ներքին համոզմունքն է, որ Արգամ Աբրահամյանը բավականին մեծ վստահություն է վայելում հատկապես Արարատի մարզում»: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը հրաժարվել է առաջադրվել զուտ այն պատճառով, որ կասկածել է ձեր ուժը 5 տոկոսի շեմը կհաղթահարի։ Էնֆիաջյանն ասաց, որ Արգամ Աբրահամյանի անձնական ցանկությունն է եղել չմասնակցել ընտրություններին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր