00:00:00

ԲՀԿ-ն արտահերթ նիստ կնախաձեռնի․ աղմկահարույց նախագծի քվեարկության տապալումը՝ Պետրոսյանի տեսանկյունից

18:53, 16 նոյեմբեր 2018

ԱԺ-ում այսօր բավականին թեժ իրավիճակ էր։ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը վերաքվեարկությունից հետո ևս չընդունեց: Նախագծի հեղինակներն էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը: Նախագծին երկրորդ անգամ կողմ քվեարկեց 43 պատգամավոր, դեմ՝ 0 և ձեռնպահ՝ 14 հոգի: Իսկ վերաքվեարկման դրվեց, քանի որ առաջին քվեարկության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր քվեարկել, հետո հայտարարել, թե թյուրիմացություն է եղել, իրենք չեն կողմնորոշվել, թե որ հարցն է դրվում քվեարկության: Պարզելու համար, թե ինչ թյուրիմացություն էր տեղի ունեցել, և ինչու կրկնակի քվեարկություն եղավ, ArmDay.am-ը զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսանի հետ: «Այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու համակարգային և ամբողջական պաշտպանության և անձեռնմխելիության ապահովմանը, մենք երկու ձեռքով կողմ ենք, միշտ էլ աջակցել ենք այն տեսակետին, որ հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի պահպանման գործում և պետք է անպայամանորեն նոր կարգավիճակը նաև առանձին լինի: Երկրորդ նախագիծը մասնավորեցված էր կարգավիճակի վերաբերյալ և մեր ձեռնպահ քվեարկելը պայմանավորված էր դրանով, որ ամբողջական եկեղեցու պաշտպանությունը չի դրվում որպես գերխնդիր, այլ կոնկրետ կարգավիճակին:Այստեղ անձի խնդիր չկա: Խնդիրը այն է, որ կողմ ենք գլոբալ իմաստով հայ առաքելական եկեղեցու ամբողջական պաշտպանման ապահովմանը:»,-ասաց նա: Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենք պատրաստվում են արտահերթ նիստ նախաձեռնել, որտեղ կներկայացնեն նախագիծ, որտեղ ոչ թե կոնկրետ կվերցվի կաթողիկոսի անձը պաշտպանության տակ, այլ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու ամբողջական անձեռնմխելիությունը կապահովվի բոլոր վնասակար հավանական գործոններից: Անդրադառնալով այն փաստին, որ ՀՀԿ-ն լինելով նախագծի հեղինակ, պասիվություն ցուցաբերեց և նրանց պատգամավորների մեծ մասը ներկա չէր քվարկությանը՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Այո, բոլոր խմբակցություններից էլ կային բացակա պատգամավորներ, բայց երբ ՀՀԿ-ն խնդրին տալիս է քաղաքական աստառ և ուզում է մեղքն իրենից հեռացնել: Նրանք իրենց ներկայացնում են եթե Առաքելական եկեղեցու միակ իրական պահապանները, սակայն հենց նրանց բացակայության պատճառով նախագիծը տապալվեց»: Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ ԲՀԿ-ն՝իր ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ՝ բոլոր որոշումներում, կարծիքներում, դիրքորոշումներում միշտ էլ բարձր է պահել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը: «Մենք երբեք չենք խրախուսել կրոնական աղանդների ակտիվությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամաբ և նման կարծքիների համար բազմաթիվ քննադատությունների ենք ենթարկվել ավանդական հավատքից շեղված տարբեր կազմակերպությունների կողմից, բայց մենք եղել ենք և հաստատակամ ենք, որ Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցին, իսկապես, պետք է բացառիկ դեր նշանակություն ունենա մեր իրականության, կյանքի մեջ»,-խոսքը եզրափակեց պատգամավորը: Նյութի աղբյուրը՝ ArmDay.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր