00:00:00

Մարուքյանը՝ նախընտրական ցուցակի, ԱԺ-ում հայտնվելու եւ սեւ PR-ի մասին

14:14, 16 նոյեմբեր 2018

Irakanum.am-ի զրուցակիցն է  ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Պարոն Մարուքյան մի քանի օրից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ է կիրառելու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այս քարոզարշավի ժամանակ։ Ես հիմա ռազմավարական հարցեր կան, չեմ ցանկանում բացահայտել, ասուլիս ենք անելու, որի ժամանակ կներկայացնենք մեր մոտեցումները եւ քարոզարշավի ռազմավարությունը, բայց կարծում եմ բավականին կտարբերվի մյուս քաղաքական ուժերի քարոզարշավից։ Իհարկե այստեղ շատ խնդիր չենք դրել տարբերվելու առումով, այլ խնդիր ենք դրել, որ մենք կարողանանք առավելագույն ձայներ կոնսոլիդացնենք։ Առավելագույն ասվածը վերաբերո՞ւմ է պայքար երկրորդ տեղի համար։ Կարծում եմ, որ այո։ Մենք օդից չենք իջել, եւ ակնհայտ է, որ հեղափոխության ուժը կստանա ժողովրդի դոմինանտ աջակցությունը՝ կառավարություն ձեւավորելու համար, բայց շատ կարեւոր հարց է, թե  ապագայում քաղաքական համակարգի առողջացման, քաղաքական համակարգը եվրոպական մոդելի քաղաքական համակարգ դարձնելու առումով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ունենա կարեւոր դերակատարում, ապագա պետականաշինության կառուցման գործում, իսկ դա մենք տեսնում ենք երկրորդ ուժի դեպքում։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։ Ձեր հիմնական մրցակիցը որն է։ Ես չէի ցանկանա որեւէ ուժի թերագնահատեի։ Բոլոր քաղաքական  ուժերն էլ մրցակից են, եւ բոլորն էլ պայքարելու են, որ քաղաքացիների վստահությունը շահեն, բոլորս էլ բոլորիս մրցակից ենք, եւ այդ մրցակցության արդյունքում է, որ կձեւավորվի հավասար հնարավորություններով ԱԺ։ Սա կարեւոր հանգամանք է, որ փողի բաժանումը եթե բացառվում է, ադմինիստրատիվ ռեսուրսը  չի կիրառվում, հետեւաբար բոլորս ունենք հավասար հնարավորություն մեզ ներկայացնելու, եւ արդեն քաղաքացին է որոշում, թե ում որքան ձայն կտա։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, բացի կուսակիցներից, կան նաեւ անկուսակցականներ։ Ինչի վրա է շեշտը դրվել նախընտրական ցուցակը կազմելիս։ Կուսակցականների պարագայում մեր մոտ գործում է ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքը։  Դա նշանակում է, որ ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ովքեր ունեն իրենց դերակատարությունը, խորհուրդը քննարկում է նրանցից յուրաքանչյուրին, եւ որոշում, որ այս մարդը ավելի շատ դերակատարություն ունի կուսակցաշինության գործում։ Անկուսակցականների պարագայում՝ յուրաքանչյուր ընտրություն, թիմը հզորացնելու, ուժեղացնելու նոր պատուհան է բացում, եւ այս ընտրությունները եւս հնարավորություն են նոր մարդիկ ներգրավելու համար։ Տարբեր գրառումներ կան սոցիալական ցանցերում, համաձայն որոնց անցողիկ տեղերը վաճառվել է։ Ինչպիսին է Ձեր արձագանքը։ Սեւ քարոզ է, միշտ էլ եղել է, եւ կլինի։ Դեռ քարոզարշավը չի սկսվել, արդեն կան նման գրառումներ։ Ինչպես ասում են սեւ PR-ն էլ է PR: Մենք խորը մտահոգված չենք նման հարցերով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր