00:00:00

«Երկիր ծիրանի»-ն ընդվզման քարոզարշավ է իրականացրել Եղեգնաձոր քաղաքում

18:57, 10 մարտ 2018

Այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, համահայկական մեծ ընդվզման շրջանակներում այցելել են Սյունիքի մարզ: «Ընդվզի՛ր» գրությամբ պաստառով կուսակցության անդամաները եղել են Եղեգնաձոր քաղաքում, իսկ Կապանում նախատեսվում է երթ անցկացնել: «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հորդորել է եղեգնաձորցիներին միանալ համահայկական ընդվզմանը՝ «Եղեգնաձոր ոտքի՛», «Եղեգնաձոր պատրաստվիր ընդվզման», «Եղեգնաձոր ընդվզի՛ր» կոչերով: Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշել է, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հնարավորությունը կարող են խափանել փողոց դուրս գալով և ընդվզելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր