00:00:00

Շարմազանովը վրդովված լքել է նիստերի դահլիճը

13:36, 16 նոյեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր ԱԺ նիստում թեժ մթնոլորտում չընդունվեց ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Դրանով առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրել նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչև գահակալության ավարտը, մինչդեռ այսօր այդ պահպանությունից օգտվելու համար Կաթողիկոսը պետք է դիմի կառավարությանը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը վրդովված լքեց նիստերի դահլիճը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ օրինագիծը չէր բերվում ՀՀԿ-ի իշխանության ժամանակաշրջանում:
«Որովհետև Հանրապետականի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները և աղանդավորները չէին վխտում և Առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, Վեհարանի գրավման փորձեր չէին կատարում և Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա հարձակումներ չէին կատարվում: Այ, դրա համար դրա անհրաժեշտությունը չկար: Իսկ էս 6 ամսվա ընթացքում մենք տեսանք և՛ Վեհարանի գրավման փորձեր, և՛ Վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և՛ աղանդավորության քարոզ, և՛ գոմիկության քարոզ: Այ, դրա համար մենք էսօր բերել ենք այս օրենսդրական նախաձեռնությունը»,- ասաց Է.Շարմազանովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր