Նոյեմբերի 15-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել է, որ իր ծանոթ, 1955 թ. ծնված Սամվել Շ.-ն Օրբելի փողոցում վիճաբանում է գրպանահատների հետ:
Նույն օրը ժամը 22.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 83 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին: