00:00:00

20-ամյա կնոջ մահվան գործով կալանավորվել է ամուսինը

14:46, 16 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել: 2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեպքի կապակցությամբ ցուցմունք է տվել 20 ամյա կնոջ ամուսինը ծնված 1988 թվականին: Քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 30-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր