Դատարանը՝ Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ երկրորդ նախագահի վճռաբեկ բողոքը` մերժել: Դատարանը գործն ուղարկեց նոր քննության:
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը որոշել էր Քոչարյանին կալանքից ազատ արձակել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահն ունի անձեռնմխելիության իրավունք: Սակայն դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պնդելով, որ Քոչարյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավոր է և ազատության մեջ գտնվելով նա կարող է խոչընդոտել քննությանը:
Որոշման հրապարակման պահին Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում չէր:
Որոշման հրապարակումից հետո Հայկ Ալումյանը նշեց, որ առաջին տպավորությունը բացասական է: