Արագածոտնի մարզի հարգելի՛ բնակիչներ
Այսօր մեր երկիրը կանգնած է քաղաքական և տնտեսական լուրջ խնդիրների առջև, որի լուծումը պետք է գտնենք բոլորս միասին՝ յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով:
Պատգամավորական կարճատև գործունեությանս ընթացքում հասցրել եմ հանդես գալ օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկներով, բարձրաձայնել մարզային կարևորության մի շարք խնդիրներ, որոնց մի մասը լուծում է ստացել, իսկ մյուս մասը գտնվում է ակտիվ քննարկումների փուլում:
Հաշվի առնելով այս ողջ ընթացքում ընտրողներիս հետ ունեցած փոխադարձ կապն ու վստահությունը, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշմամբ մասնակցելու եմ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արագածոտնի մարզի տարածքային ընտրական ցուցակով՝ ստանձնածս գործն ու առաքելությունը կիսատ չթողնելու նպատակով:
Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար:
Նորա Առուստամյան