00:00:00

Հայկական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին. Razm.info

17:48, 10 մարտ 2018

2018-ի փետրվարի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական է, գրում է Razm.info-ն։ Մարտական կորուստներ • Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: • Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Ոչ մարտական կորուստներ • Փետրվարի 8-ին Ստեփանակերտի զինհոսպիտալում հիվանդության պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը: • Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում առողջական խնդիրների պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Վիրավորներ • Փետրվարի 22-ին Տավուշի մարզի ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հրազենից վիրավորվել է ժամկետային զինծառայող:
Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 1 4 4
Փետրվար 2 2 1

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր