00:00:00

ՌԴ-ն չի միջամտում այլ երկրների ներքաղաքական հարցերին

22:30, 10 մարտ 2018 Աշխարհ

Ռուսաստանը մտադիր չէ իր քաղաքացիներին հետապնդել համացանցում՝ կարծիք արտահայտելու համար: Այդ մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամերիկյան հեռուստատեսության NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում: Զրույցը լիովին ցուցադրվել է «Ռուսաստան 24» հեռուստաընկերության կողմից: Պուտինը բացատրել է, որ ռուսական պետությունն իրավունք չունի եւ չի պատրաստվում արգելել «հայրենասիրությամբ մտածող մարդկանց» կիբեռհարձակման օգտագործումը: «Բայց եթե նրանք խախտեն օրենքը, ապա դրան կհետեւի արձագանքը», - ասել է նախագահը: Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին խոսելով նա ասել է, որ ռուսները կարող էին միջամտած լինել ամերիկյան ընտրություններին, սակայն Ռուսաստանը դա չի արել: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքաղաքական հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր