00:00:00

Քո գրպանից 133 000 դոլար՝ Երևանի քաղաքապետարանի մասին կարծրատիպերին (Տեսանյութ)

17:07, 10 մարտ 2018

Խորհրդատվական ծառայություններ մատուցող և հանրային կարծիքի հետազոտություններ իրականացնող «Այ Փի Էս Սի» (IPSC) ընկերությունը, որը  2017թ․ հունիսից վերանվանվել է «Բրեվիս հաղորդակցություն», պետական  կառույցներից մշտապես ստանում է մեծ գումարներ՝ այդ կառույցների պատվերները կատարելու համար։ Օրինակ, Հայաստանի կառավարության արդյունավետությունը  չափելու համար այս ընկերությունը 2010-2016 թթ․ պետական բյուջեից ստացել էր 1,357 միլիոն դոլար։ Այժմ էլ պատվեր է ստացել Երևանի քաղաքապետարանից, որի դիմաց համայնքային բյուջեից վճարվելու է մոտ 133 000 դոլար։ Այս ընկերությունը իրականացնում է նաև զորացրված զինվորների հետ  հարցումները՝ պաշտպանության նախարարության պատվերով, առանց մրցույթի։ Ուշագրավ է, որ «Այ Փի Էս Սի»-ն կա՛մ լինում է պետական կառույցների  հայտարարած մրցույթների միակ մասնակիցը, կա՛մ պատվերը ստանում է առանց  մրցույթի։ Մանրամասները՝ CivilNet-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?time_continue=3&v=MWtv09wYY4U

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր