00:00:00

Ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակական կլինի. Հ. Մարության

20:00, 13 նոյեմբեր 2018

Շինության ապամոնտաժման երեկվա դեպքը միակը չէ, այս գործընթացը տեղի է ունեցել ամբողջ քաղաքում եւ տեղի է ունենալու ապագայում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված շինության մասին։ «Մենք քանդման աշխատանքներ իրականացրել ենք միայն համայնքին պատկանող հողի վրա։ Բացի այդ, ես մեկ անգամ ասել էի, զգուշացրել էի, որ այսուհետ ապօրինի շինարարություն չի լինելու, մարդիկ կարծես թե լուրջ չեն վերաբերվում դրան, իրենց թվում էր, թե սա ասվում էր ասելու համար»։ Մարությանը շեշտում է՝ որպես քաղաքապետ պաշտպանելու է քաղաքի բնակիչների ու համայնքի շահերը. «Ես այստեղ եմ, որ օրինականությունը պահեմ, եւ ներկայացնեմ մեր բնակիչների ու մեր համայնքի շահերը, ուստի այստեղ շեղումներ չեն լինելու»։ Հարցին՝ առաջիկայո՞ւմ էլ ականատես կլինենք ապամոնտաժման նմանատիպ աշխատանքներին, քաղաքապետն ասաց. «Եթե ապօրինի սկսեն կառուցել, այո՛, տեղի է ունենալու նույն բանը։ Մեզ մոտ հիմա աշխատում է շատ լավ մեխանիզմ օրինական շինարարությանը նպաստելու համար։ Եկեք, դիմեք, եւ եթե ձեր շինարարությունը համապատասխանում է նորմերին, ապա կստանանք համապատասխան թույլտվությունը» ։ Նրա խոսքով՝ այն շինությունները, որոնք արդեն իսկ կառուցված են, եւ դիմելու են օրինականցման, մեկ առ մեկ դիտարկվելու են։ Լեոյի փողոցի բարաքների մասին հարցին Մարությանը նշեց, որ պարբերաբար այցելում է այդ տիպի վայրերը եւ քաջատեղյակ է՝ ինչ է կատարվում Երեւան քաղաքում. «Մենք ստացել ենք այս ժառանգությունը, բայց պետք է ձգտենք շտկել այդ»,–եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ Նոր Նորքում Գյուրջյան 1/3 հասցեում գտնվող «Անի 97» ՍՊԸ-ին պատկանող 1100 քմ է ընդհանուր մակերեսով առերեւույթ ապօրինի շինությունը ապամոնտաժվել է նոյեմբերի 12–ի առավոտյան՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ։ Կառուցապատողի խոսքով, սակայն քաղաքապետարանն իրավունք չուներ քանդման որոշում կայացնել, քանի որ դատարանը դեռեւս որոշում չի կայացրել՝ շինության ապօրինի լինելու վերաբերյալ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր