00:00:00

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի

18:50, 13 նոյեմբեր 2018

Հանրապետությունում նոյեմբերի 14–ի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5-7 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ, Երեւանում վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +8+10: Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +3+6, Կոտայքի լեռներում գիշերը` -3+1, ցերեկը՝ +3+6, Կոտայքի նախալեռներում գիշերը` +1+3, ցերեկը՝ +7+9, Գեղարքունիքում գիշերը` -3+1, ցերեկը՝ +3+6, Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+7, Տավուշում գիշերը՝ +1+5, ցերեկը` +5+8, Արագածոտնի լեռներում գիշերը` -3+1, ցերեկը՝ +3+6, Արագածոտնի նախալեռներում +2+4, ցերեկը՝ +8+10, Արարատում գիշերը` +2+4, ցերեկը՝ +9+11, Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11, Վայոց ձորի լեռներում -3+1, ցերեկը՝ +3+6, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը՝ +9+11, Սյունիքի հովիտներում` գիշերը` +4+8, ցերեկը՝ +5+10, Սյունիքի նախալեռներում -3+1, ցերեկը՝ +3+6, Արցախում գիշերը` 0+5, ցերեկը՝ +4+9:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր