00:00:00

ՔՊ-ում միշտ էլ վեճեր եղել են եւ կլինեն. Փաշինյան

18:09, 13 նոյեմբեր 2018

ՔՊ-ում միշտ էլ վեճեր եղել են եւ կլինեն, դրանք բանավեճեր են: Այս մասին, այսպր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, որ ՔՊ մարզային գրասենյակներում վիճում են ռեյտինգային թեկնածուների տեղերը միմյանց միջեւ բաժանելու համար: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի պահպանման, ինչպես նաեւ ՀՀԿ-ի քաղաքական հայտարարության նախագծի այն կետին, որ ինքը եղել է 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, վարչապետն ասաց. «Ես ասուլիս կանեմ եւ բոլոր հարցերին կպատասխանեմ: Ասուլիսն արդեն անիմաստ է դառանում, ինչքան շատ եմ այս ֆորմատով ձեր հարցերին պատասխանում, այնքան ասուլիսը հետաձգվում է: Ես պլանավորում եմ առաջիկա շաբաթվա ընթացքում ասուլիս հրավիրել, խնդրում եմ, եկեք այդ օրը խոսենք: Մենք պայմանավորվել ենք, որ գոնե երկու ամիսը մեկ պիտի ասուլիս անենք»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր