00:00:00

Սեֆիլյանը կգլխավորի «Սասնա ծռերի» նախընտրական շտաբը

18:26, 13 նոյեմբեր 2018

Հետին ամսաթվով քաղաքացիություն չշնորհելու արդյունքում «Սասնա ծռերի» ցուցակում չընդգրկվելը կօգնի, որպեսզի մենք ավելի շատ ձայն հավաքենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը, որպես թեկնածու չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում, քանի որ վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի չի հանդիսանում: Սեֆիլյանը նշեց, որ ակտիվ մասնակցություն է ունենալու քարոզարշավին և հավանականությունը մեծ է, որ ԱԺ արտահերթ ընտրություներում ինքը կգլխավորի նախընտրական շտաբը:  Անդրադառնալով իրեն հետին ամսաթվով քաղաքացիություն շնորհելու հարցին, Սեֆիլյանն ասաց. «Մենք լսել ենք, որ կառավարությունն ընթացք է տվել ինձ քաղաքացիություն շնորհելու հարցին և փաստաթղթերն ուղարկել Արմեն Սարգսյանի մոտ՝ ստորագրելու:  Իսկ ինչ վերաբերվում է ինձ հետին թվով քաղաքացիություն չշնորհելուն,  ապա դա մտնում է վարչապետի լիազորությունների մեջ, և այդ խնդիրը կարող էր լուծվել, չգիտեմ ինչու չի լուծվել»: Դիտարկմանը, թե իր ցուցակում չընգրկվելն ինչպե՞ս կանդրադառնա կուսակցության ստացած ձայների քանակի վրա, Սեֆիլյանն ասաց. «Գնահատականը կտա ժողովուրդը, քարոզարշավին ես շատ ակտիվ եմ լինելու, մենք այնպիսի քարոզչական մարտավարություն ենք ընտրել, որ իմ՝ ցուցակում չընգրկվելը բացասական ազդեցություն չի ունենա, ընհակառակը, ինձ թույլ  չտալով ցուցակում ընդրգկվել՝ ինձ օգնեցին, որպեսզի մենք ավելի շատ ձայն հավաքենք»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր