00:00:00

«Ինքն այդպես էլ չդարձավ, եւ մնաց Մաեստրո»․ Սիմոնյանը՝ Սահակյանին

17:50, 13 նոյեմբեր 2018

«Միգուցե. բայց ինքն այդպես էլ չդարձավ, եւ մնաց Մաեստրո»։ Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, պատասխանելով ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին։ Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը  լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե վստահ է՝ կգա ժամանակ և «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կդառնա քաղաքական գործիչ: «Կարծում եմ` ինչ-որ ժամանակ կգա, որ Ալեն Սիմոնյանը կդառնա քաղաքական գործիչ, տարիներ հետո։ Ինչ որ խոսում է՝ քաղաքական բնույթի խոսացություն չէ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր  ՀՀԿ-ական պատգամավորը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն չպետք է խոսի մարտի 1-ի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր