00:00:00

Առաջադրվել եմ մի ուժի կողմից, որն երբևէ վարկաբեկված չի եղել․ Էմմա Պալյան

17:19, 13 նոյեմբեր 2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում Շիրակի մարզից ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլը» դաշինքից իրենց թեկնածությունը կառաջադրեն Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, տեղակալներ Սոֆիա Հովսեփյանը, Արա Մելիքջանյանը, մարզպետի խորհրդական, «Ցայգ» մարզային հ/ը «Իրականում» հաղորդման հեղինակ եւ վարող, «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի տնօրեն Նազելի Բաղդասարյանը, օգնական Էմմա Պալյանը։  Ցուցակում են նաեւ Ֆելիքս Ցոլակյանը, «Բեռլին» պոլիկլինիկայի նախկին տնօրեն Հովհաննես Հարությունյանը, ՔՊ Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանը, Էլիզ Գինեցյանն ու եւս 5 քաղաքացի: Irakanum.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետի օգնականներից Էմմա Պալյանը պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը նշեց, թե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրապես ցանկություն ունի, որ իր երեխաները ապրեն օրենքի երկրում։ «Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակունքներում եմ եղել վաղուց։ 2016 թվականին երբ անդամագրվեցի կուսակցությանը ներքին համոզմունք ունեի, որ գալու է այն ժամանակը, երբ մեր երկիրն ազատվելու է քրեաօլիգարխիկ իշխանությունից ու երկրում հաստատվելու է ժողովրդի իշխանությունը, բայց որ այսքան կարճ ժամկետում, անկեղծանալով ասեմ, չէի պասում: Բայց ընդամենը 2-3 տարում, այն քաղաքական թիմը, որի ներկայացուցիչն եմ նաև ես, ժողովրդի աջակցությամբ կարողացավ իշխանությունը վերադարձնել ՀՀ քաղաքացուն»,- ասաց Պալյանը, հավելելով, թե հեղափոխությունից հետո երկրում ստեղծվել է քաղաքական ճգնաժամ ու այդ ճգնաժամի հանգուցալուծումը լինելու է միայն ԱԺ խորհրդարանական ընտրություններից հետո: «Ես ինքս որոշեցի առաջադրվել, որովհետև ուզում եմ իմ և բոլորի երեխաները մեծանան իսկապես օրենքի երկրում, իսկ ես կարող եմ դրան նպաստել, քանի որ մի թիմի անդամ եմ, որտեղ ջանք չեն խնայում որ 7-րդ գումարման խորհրդարանը լինի առավել պրոֆեսիոնալ և առավել կայացած, որն արտացոլելու է մեր երկրի ապագան»: Խոսելով իր շանսերի մասին մարզպետի օգնականն ասաց, թե գործող իշխանության նկատմամբ կա մեծ վստահություն ու դրանով պայմանավորված «Իմ քայլը» դաշինքի հաղթանակն անխուսափելի է։ «Ինչու չէ նաև իմ շանսերը՝ որպես վարկանիշային թեկնածու, գնահատում եմ բավականին բարձր՝ առաջին հերթին պայմանավորված նրանով, որ առաջադրվել եմ մի ուժի կողմից, որն երբևէ վարկբեկված չի եղել, ունի մաքուր անցյալ և ներկա, և որ ամենակարևորն է վայելում է ժողովրդի սերը»: Մրցակիցների մասին խոսել Էմմա Պալյանը դեռ վաղ է համարում։ «Քանի որ այս պահին հստակ չէ քաղաքական դաշտը, դեռ վերջնական պարզ չէ, թե ովքեր են առաջադրվելու մյուս քաղաքական ուժերից, այդ հարցին միանշանակ պատասխանել չեմ ցանկանում ու նաև չեմ ուզում թերագնահատեմ այս կամ այն քաղաքական ուժին, բայց որ այս ընտրությունները լրիվ նոր բնույթի են լինելու իրենց թափանցիկությամբ՝ դա փաստ է»,- ասաց նա: Էմմա Պալյանը համոզված է, որ ունենալու ենք բոլորովին նոր տեսակի ընտրություն,  եւ դեկտեմբերի 9-ին քաղաքացին գնալու է ընտրատեղամաս՝ արտահայտելով բացառապես իր կամքը,  այս կամ ան քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին իր քվեն տալով: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր