00:00:00

Էլիտար թաղամասերի, էլիտար տների գույքահարկը զգալի կբարձրանա. Փաշինյան

16:58, 13 նոյեմբեր 2018

Հայաստանում հարուստները շատ հարկեր պետք է վճարեն: Այս մասին, այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց մեղադրում են, թե եկամտահարկի նվազեցմամբ իրենց խոշոր բիզնեսի շահերն են փորձում պաշտպանել: «Մենք, այո, այսպես ասած՝ ունևոր հատվածին հարգելու օրակարգն ընդունում ենք, և Հարկային օրենսդրության փոփոխության փաթեթով մենք եկամտահարկով բաց թողնված մասը 100 տոկոսով կլրացնենք գույքահարկում արվող փոփոխությունների տրամաբանության մեջ: Այո, մենք կստեղծենք հնարավորություններ, որպեսզի, այսպես կոչված, էլիտար թաղամասերը, էլիտար թաղամասերում գտնվող էլիտար տները և էլիտար ունեցվածքները հարկվեն բոլորովի այլ կերպ: Եվ ըստ էության մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով՝ մենք երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկենք: Այսինքն՝ եթե այդ ճոխ անշարժ գույքի մեկ տոկոսը մենք հարկենք այլ տրամաբանության մեջ, կարող ենք կրկնապատկել գույքահարկի ծավալը»,- նշեց նա: Փաշինյանն ասաց, որ այսօր երկրում գույքահարկի ոչ արդար հարկման մեխանիզմ կա, էլ չենք խոսում այն մասին, որ այդ գույքահարկից խուսափելու ու այն շրջանցելու խնդիր կա: Նա նշեց, որ գլխավոր նպատակը բյուջետային եկամուտները ավելացնելն է: «Այն բյուջեն, որը մենք ունենք, այն տրամաբանությունը, որը գոյություն է ունեցել, մեզ ոչ մի կերպ ձեռնտու չէ, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք բյուջեի եկամուտներն էականորեն ավելացնելու»,- նշեց նա: Ըստ Փաշինյանի՝ եթե այս տարի Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը նախատեսվում է 20.3, ապա հարևան Վրասստանում 26 տոկոս է: Պետք է քայլեր ձեռնարկել՝ այդ ցուցանիշը  բարելավելու և ստվերային տնտեսության դեմ պայքարելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր