00:00:00

Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթը կազմում է 2-2.5 կիլոմետր, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով

16:42, 13 նոյեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրեց Լարսի անցակետում տիրող իրավիճակը:  Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Աննա Նաղդալյանը փոխանցեց, որ Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթը կազմում  է 2-2.5 կիլոմետր, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով: «Հերթի գոյացումը հիմնականում վերաբերվում է բեռնատարներին»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Անցակետի վրացական հատվածից ստացված տեղեկատվության համաձայն՝ կցորդիչներով և կիսակցորդիչներով անցումը Գուդաորի-Կոբի հատվածում արգելված է , ինչը պայմանավորված է եղանակային վատ պայմաններով: «Դրանով պայմանավորված կարող են որոշակի սահմանափակումներ լինել նաև Հայաստան-Վրաստան անցակետում, որտեղ բեռնատարների մուտքը որոշակիորեն սահմանափակվում է: Մնացած ավտոմեքենաների համար սահմանափակումներ չկան»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր