00:00:00

ՀՀԿ հայտարարությունը ծայրից ծայր անհեթեթություն է. Նաիրա Զոհրաբյան

16:29, 13 նոյեմբեր 2018

ՀՀԿ հայտարարությունը ծայրից ծայր համարում եմ անհեթեթություն։ Այս մասին, ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում  ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Սերժ Սարգսյանի առաջադրումը սխալ չի ընկալվել, Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին դա քաղաքական մեծագույն սխալ էր: Ես ՀՀԿ-ին խորհուրդ կտամ ընդունել իրենց սխալները, այն քաղաքական ուժը, որը ընդունում է իր սխալները, որը ընդունում է, որ այս տարիների ընթացքում իրենք երկիրը հասցրել էին կործանման… Քսան և ավելի տարի շարունակ ՀՀԿ-ն այս կամ այն վայրում նշանակել է պատգամավորներ՝ գնելով, կեղծելով ընտրություններ: Հիմա իրենք պետք է ապաշխարհեն, ընդունեն իրենց սխալները, որից հետո տվյալ քաղաքական ուժը գուցե և հնարավորություն ունենա ունենալ քաղաքական ապագա»,- նշեց նա: Միաժամանակ Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, որ պայքարի մեջ միայն ՀՀԿ-ն ու ՔՊ-ն են։ «Գիտեք, խոսելով չէ, որ որոշվում է ամեն ինչ։ Շատ մարդու մասին շատ բան են խոսում։ Մենք գնում ենք՝ օրակարգում ունենալով մեր քաղաքական և տնտեսական ծրագիրը։ Մեր զրուցակիը լինելու է ՀՀ քաղաքացին, մենք չենք պատրաստվում մարտի բռնվել մնացած քաղաքական ուժերի հետ։ Մենք ուժերին կոչ ենք անում կոռեկտ ընտրության, ով կխախտի կոռեկտության սհամանը, կանցնի ընտրապայքարի համար թույլատրելի կարմիր գիծը, համարժեք պատասխան կստանա», - նկատեց Զոհրաբյանը։ Իշխանության հետ հավանական կոալիցիաների մասին Նաիրա Զոհրաբյանը նախընտրեց խոսել դեկտեմբերի 9-ից հետո, սակայն Զոհրաբյանի ծոսքով ԲՀԿ-ի օրակարգը որոշում են իրենք։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր