00:00:00

Ավագանու երեք անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

15:53, 13 նոյեմբեր 2018

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը եւ Գեւորգ Բաբայանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։ Այս մասին ասյօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի ավագանու նիստի մեկնարկին հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 06.11.2018թ. արձանագրությունների համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդող թեկնածուներին Լուսինե Գեւորգյանին, Լիլիթ Կիրակոսյանին եւ Արմեն Սարգսյանին»,–նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր