00:00:00

Երեւանի մի շարք փողոցների մայթերի մի մասը հնարավոր է՝ առանձնացվեն հեծանվային երթուղու համար

15:42, 13 նոյեմբեր 2018

Ճանապարհային ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով Երեւանի մի քանի փողոցներում նախատեսում են մայթերի մի մասն առաձնացնել հեծանվային երթուղու համար: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս Երեւան քաղաքում ավելացել են հեծանվորդները՝ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում առաջարկում է Երեւան քաղաքի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի եւ Սարյան փողոցների 1-ին երթեւեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել եւ հատկացնել հեծանվային երթուղու համար, որը կկահավորվի նաեւ կից ներկայացված համապատասխան ճանապարհային նշանով: Խնդրվում է առաջարկությունները մինչեւ 2018թ. նոյեմբերի 25-ը հասցեագրել [email protected] էլեկտրոնային փոստին եւ Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջին»,– ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր