00:00:00

Նախատեսվում է 33 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտ կառուցել

15:01, 13 նոյեմբեր 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մեծ մարզադաշտ կառուցելու նախագիծ է մշակում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:Վերջինիս խոսքով` իր մեծագույն երազանքն է ազգային ստադիոն կառուցելը, որը կտեղավորի 33 հազար հանդիսական: Այժմ «Հրազդան» մարզադաշտը 26 հազար ԱՄՆ դոլարով գրավի տակ է, իսկ վերանորոգումը հսկայական ծախսեր է կպահանջի: Վանեցյանը փաստեց նաև, որ առաջիկայում Հայաստան աշխատանքի կհրավիրվի աշխարհահռչակ մանկապատանեկան ֆուտբոլի մասնագետ, ով կստանձնի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը, սակայն անուն չնշեց: ՀՖՖ նախագահը շեշտեց նաև, որ առաջիկայում կվերաբացվի բանակի կենտրոնական ակումբը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր