00:00:00

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում նախատեսում է լայնամասշտաբ դիտորդական առաքելություն անցկացնել

14:42, 13 նոյեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նոյեմբերի 12-ին, ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)` 2018 դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին: Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարեւորությունը գալիք ընտրությունների ժամանակ: Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը ընտրական օրենսդրության կատարելագործման հարցում` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Ուրշուլա Գաչեկը, ներկայացնելով դիտորդական առաքելության մեթոդաբանությունը, նշել է, որ նախատեսվում է անցակցնել լայնամասշտաբ դիտորդական առաքելություն՝ բաղկացած հիմնական կազմից (13 անդամ), մոտ երկու տասնյակ երկարաժամկետ դիտորդներից եւ քեարկության օրվա գործընթացները դիտարկող երկու հարյուրից ավելի կարճաժամկետ դիտորդներից: Դեսպան Ուրշուլա Գաչեկը տեղեկացրել է, որ ավելի ուշ դիտորդական առաքելությանը կմիանան ԵԱՀԿ Խորհրդարանական վերհաժողովի եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր